Հանդիպման ընթացքում Աբդոլահյանը նշել է, որ ներկայիս պայմաններում դա խիստ կարևոր քայլ է։
Կատարը պատրաստ է կատարել ԱՄՆ-ի խնդրանքը և անհրաժեշտության դեպքում երկրից արտաքսել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման առաջնորդներին։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ Բոգոտան հինգշաբթի օրվանից դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ: Գազայում իսրայելական բանակի գործողությունները նա անվանել է «պաղեստինցի ժողովրդի ցեղասպանություն»։
Իրանը տասնյակ անօդաչուներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է իսրայելական Kan ռադիոկայանը։ Իսրայելի պաշտպանության բանակը ևս հաստատում է, որ տասնյակ անօդաչուներ Իրաքի տարածքով շարժվում են Իսրայելի ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Զրույցի թեման եղել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը և Իրանի հնարավոր գործողությունների կանխարգելումը:
Եթե Թեհրանն իրանական տարածքից հարձակվի Հրեական պետության տարածքի վրա, ապա իսրայելական պատասխանը կլինի հենց Իրանի տարածքում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սխալ է անվանել Գազայի հատվածում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վարած քաղաքականությունը։
Նեթանյահուն հավելել է, որ ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակը՝ խմբ.) կշարունակի «ՀԱՄԱՍ-ի վերացումը» այնքան ժամանակ, քանի դեռ Գազայի հատվածը «սպառնալիք չի ներկայացնի Իսրայելի համար»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը չի կարողանա շարունակել աջակցել Հրեական պետությանը, եթե վերջինս չփոխի Գազայի հատվածում իր գործողությունների ընթացքը: